ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԳՐՈԶՆԻԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ»

Գավառի պետական համալսարանի և Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ ԳՊՀ տարբեր ֆակուլտետների քսան ուսանողներ ս․ թ․ հուլիսի 10-ից 24-ը անցկացրին Գրոզնիի համալսարանի կազմակերպած «Ամառային համալսարանում»։ ԳՊՀ ուսանողների ղեկավարն էր համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Սահակյանը։ Ուսանողները մասնակցեցին դասերի, գրքի շնորհանդեսի, էքսկուրսիաների, սպորտային, մշակութային միջոցառումների, եղան Շալի, Արգուն, Գրոզնի քաղաքների տեսարժան վայրերում, կազմակերպեցին ազգային տոներ, ստացան նոր գիտելիքներ և գեղեցիկ տպավորություններով ծանրաբեռ վերադարձան հայրենիք։ Բոլոր ուսանողներին շնորհվեցին  «Ամառային համալսարան» ծրագրի մասնակցի հավաստագրեր։

ԳՊՀ ռեկտորատը խորին շնորհակալություն է հայտնում Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի ռեկտոր Մ․ Մինցաևին և պրոռեկտոր Ռ․ Սալգիրեևին՝ Գավառի պետական համալսարանի ուսանողներին և դասախոսին ջերմորեն ընդունելու, «Ամառային համալսարան» ծրագիրը արդյունավետ կերպով կազմակերպելու համար։

Հրապարակվել է 29.07.2022