ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԳՐՈԶՆԻԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ»

Գավառի պետական համալսարանի և Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի հիման վրա՝ ԳՊՀ տարբեր ֆակուլտետների քսան ուսանողներ ս․ թ․ հուլիսի 10-ին մեկնեցին Գրոզնի և մինչև հուլիսի 24-ը կմասնակցեն Գրոզնիի համալսարանի կազմակերպած «Ամառային համալսարան» ծրագրին։ ԳՊՀ ուսանողներին ուղեկցում է համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Սահակյանը։

«Ամառային համալսարանի» բացման օրը մասնակիցները հանդիպեցին Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի ռեկտոր Մ․ Մինցաևին, ով ջերմորեն ողջունեց համալսարանի հյուրերին, պատմեց, որ բացի կրթական ծրագրից, ուսանողների համար կկազմակերպվեն հետաքրքիր էքսկուրսիաներ և ժամանցային միջոցառումներ։

«Ամառային համալսարանի» մասնակիցների համար նախատեսված են դասեր, ինչպես  նաև  ֆիզիկական մարզումներ, մշակութային միջոցառումներ։

ԳՊՀ ուսանողները մյուս մասնակիցների հետ միասին այցելեցին Արգուն և Շալի քաղաքներ, եղան տեսարժան վայրերում:

 

Հրապարակվել է 13.07.2022