ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց անցավ Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում:

ԳՊՀ դասախոսը հանդիպեց բուհի ագլերենի դեպարտամենտի ղեկավարի և անձնակազմի, հումանիտար ֆակուլտետի՝ միջազգայնացման գծով դեկանի տեղակալի հետ, ծանոթացավ բուհի ենթակառուցվածքներին, գրադարանի հնարավորություններին և առկա մասնագիտական գրականությանը:

Ռուզաննա Սարգսյանը մասնակցեց Վալլադոլիդի համալսարանի անգերենի դեպարտամենտի կողմից կազմակերպված սեմինարների շարքին՝ հետևյալ թեմաներով.

  1. Լեզուների դասավանդման մեթոդաբանությունը և լեզուների յուրացումը /Language Methodology and Language Acquisition/,
  2. Դիսկուրս-վերլուծություն, քննադատական դիսկուրս-վերլուծություն, կոգնիտիվ ոճագիտություն /Discourse Analysis, Critical Discourse Analysis, Cognitive Stylistics/,
  3. ՏՀՏ և նոր տեխնոլոգիաները դասավանդման և հետազոտությունների մեջ /ICT and New Technologies for Teaching and Research/,
  4. Թարգմանագիտություն /Translation Studies/։

Սեմինարներին մասնակցեցին ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներ ինչպես Վալլադոլիդի համալսարանից, այնպես էլ ԱՊՀ երկրների մի շարք համալսարաններից /ԳՊՀ, ՇՊՀ, Սուխումիի պետական համալսարան, Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարան/:

Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ Վալլադոլիդում կազմակերպված սեմինարները լավ հնարավորություն էին համադրելու բուհերի կրթական ծրագրերը, դրանցում ներառված դասընթացների բովանդակությունը, ուսուցման մեթոդները, կիրառվող գործիքակազմը, ինչը թույլ կտա եվրոպական առաջավոր փորձը կիրառելու Գավառի պետական համալսարանում։

 

 

 

 

Հրապարակվել է 14.07.2022