ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ԵՄ  ‹‹ERASMUS+ MENVIPRO››  ԾՐԱԳՐԻ  ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական Միության ‹‹ERASMUS+MENVIPRO․ Հայաստանում և Վրաստանում շրջակա միջավայրի մասին կրթական ծրագրերի արդիականացում» ծրագրին, որի շրջանակներում  2022թ. հուլիսի 10-ից 15-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում կայացավ ամառային դպրոց։

Ամառային դպրոցին մասնակցեցին ներկայացուցիչներ ծրագիրը համակարգող Իտալիայի Տուշցիայի համալսարանից, ծրագրի անդամ կրթական և գիտահետազոտական հաստատություններից՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից և Գավառի պետական համալսարանից, Երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտից /Իտալիա/, Լիսաբոնի համալսարանից /Պորտուգալիա/, ‹‹Վրաստան›› համալսարանից, ‹‹Իլյա›› պետական համալսարանից /Վրաստան/, Վրաստանի գիտակրթական ցանցային ասոցիացիայից:

Գավառի պետական համալսարանից ամառային դպրոցին մասնակցեցին Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոսներ՝ պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը և Մարինե Հովհաննիսյանը։

Ամառային դպրոցի նպատակն էր կազմակերպել վերապատրաստման դասընթաց և ներկայացնել բնապահպանության ոլորտում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները։

Ամառային դպրոցն անցկացվեց երկու հիմնական ուղղություններով՝ բնապահպանական և մեթոդաբանական։ Զեկուցումները ներկայացվեցին անցանց և առցանց տարբերակներով։ Բանախոսներն անդրադարձան ջրային ռեսուրսների, ռադիոակտիվ ճառագայթման, թափոնների վերամշակման հետ կապված արդի հիմնախնդիրներին, հետազոտություն իրականացնելու նորագույն մեթոդներին ու մոդելավորման եղանակներին, այլ հարցերի։

 

 

Հրապարակվել է 18.07.2022