ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովի լիագումար նիստից հետո տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները կազմակերպվեցին երկու ենթաբաժանմունքներով, որոնք ղեկավարեցին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանը։

Գիտական զեկուցումներով հանդես եկան մասնակիցներ Գավառի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Մասնակիցների կողմից ներկայացվեցին հետաքրքիր, բովանդակալից և արդիական հիմնախնդիրներին վերաբերող թեմաներ․

1. Ամիրխանյան Սամվել՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

Մուրադյան Նոնա՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի,

զեկուցման թեման՝ Թվային մարքեթինգը որպես բիզնեսի կայացմանը և առաջընթացին նպաստող գործիք,

2. Կարապետյան Սուսաննա՝ ՀՊՏՀ ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու,

զեկուցման թեման՝ ՀՀ զբոսաշրջության թվայնացման անհրաժեշտությունը,

3. Հերգնյան Մարիամ` ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

Հովհաննիսյան Արևիկ՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի,

զեկուցման թեման՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-Ի մարքեթինգային ռազմավարության բարելավման հնարավորությունները,

4. Մկրտչյան Լալա՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս,

զեկուցման թեման՝ «Սարվոր տուրիզմ»-ը որպես զբոսաշրջային նոր ուղղություն,

5. Գևորգյան Կորյուն՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսներ ամբիոնի ասպիրանտ,

զեկուցման թեման՝ Մշակող արդյունաբերության դերը ՀՀ տնտեսության մեջ,

6. Մեսրոպյան Մեսրոպ՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի» ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող,

Բարդախչյան Վարդան՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի» ամբիոնի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

զեկուցման թեման՝ Finding structural change in financial markets with distance based portfolios,

7. Գևորգյան Լյուդմիլա՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի օգնական,

զեկուցման թեման՝ Նորարարական տեխնոլոգիաները հակաճգնաժամային կառավարման մեջ,

8. Ղուլոյան Հակոբ՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

զեկուցման թեման՝ Ներքին աուդիտը և նրա փոխկապվածությունը կազմակերպության ներքին վերահսկողության համակարգի հետ,

9. Օգանով Սերգո՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի ասիստենտ,

զեկուցման թեման՝ ‹‹Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցում›› հասկացությունների ուսումնասիրումը, դրանց համեմատական վերլուծությունը։

Զեկուցումներն ուղեկցվում էին շահագրգիռ քննարկումներով ու հարցադրումներով։ Մասնակիցների կողմից կարևորվեցին հատկապես գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման կառուցակարգերը, ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները։ Հետաքրքիր էր, մասնավորապես, մետրիկայի վրա հիմնված պորտֆելների օգնությամբ ֆինանսական շուկաներում կառուցվածքային փոփոխությունների հատնաբերման հետ կապված ուղիների քննարկումը և առաջարկությունների ներկայացումը։ Արդիական էին նաև թվային մարքեթինգի և մարքեթինգային ռազմավարության վերաբերյալ թեմաները։

Գիտաժողովի մասնակիցների կողմից հատկապես բուռն արձագանքի արժանացավ Լալա Մկրտչյանի կողմից ««Սարվոր տուրիզմ»-ը որպես զբոսաշրջային նոր ուղղություն» զեկուցումը, որը ոլորտում նորույթ է և լայն հնարավորություններ է ստեղծում Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության զարգացման համար։

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին ենթաբաժանմունքների նախագահողներ Սամվել Ամիրխանյանը և Հակոբ Ղուլոյանը։

Հրապարակվել է 13.07.2022