ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում անխախտ պարբերականությամբ տեղի են ունենում ամենամյա գիտաժողովներ, որոնց նյութերը տպագրվում են, թղթային և էլեկտրոնային տարբերակներով ներկայացվում գիտական հանրությանը։ Գավառի պետական համալսարանի ժողովածուն լույս է տեսնում 1996 թվականից, ԳՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ժողովածուն ընդունվել է որպես ատենախոսությունների հիմնական արդյունքներն ու դրույթներն արտացոլող պարբերական։ Ժողովածուն ունի համապատասխան ոլորտների քսանմեկ մասնագետ ներառող խմբագրական խորհուրդ, այդ թվում՝ գիտությունների տասներեք դոկտոր և ութ թեկնածու, ովքեր երաշխավորում են հրատարակվող նյութերի գիտական նորույթը, ինչպես նաև հոդվածներում հղումների ճշգրտությունը։ Խմբագրական խորհրդում ներգրավված են համապատասխան ոլորտների հայտնի մասնագետներ արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից։ Ժողովածուի գլխավոր խմբագիրը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ համահիմնադիր Հրանուշ Հրանտի Հակոբյանն է։ Պարբերականի բոլոր համարները պարտադիր առաքվում են Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական և գիտական այլ գրադարաններ։

Համալսարանն անդամակցում է ‹‹CrossRef›› միջազգային մատենագիտական ​​տեղեկատու համակարգին, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածուն գրանցված է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման համակարգում, ժողովածուի բոլոր հոդվածների օբյեկտի թվային նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով համաշխարհային գիտական ​​ամսագրերի հրապարակումների  միջև փոխադարձ կապեր ապահովելու համար, ինչպես նաև հոդվածներն ունեն համընդհանուր տասնորդական դասակարգման համարանիշներ։

Ս․ թ․ հուլիսի 2-ին կայացած գիտաժողովի  աշխատանքներն ընթացան բնագիտական և հասարակագիտական տասը մասնագիտական բաժանմունքներում։

Բնագիտական բաժանմունքի ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ենթաբաժանմունքի աշխատանքները ղեկավարում էր ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Նելլի Կուտուզյանը։

Գիտական զեկուցումներով հանդես եկան ներքոհիշյալ ինը  զեկուցողները Գավառի պետական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Շուշիի տեխնոլոգիական համալասարանից, Շիրակի պետական համալսարանից, ինչպես նաև Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցից․

1. Կուտուզյան Նելլի՝ ԳՊՀ պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Շեկյան Լավրենտի՝ ՀՀ ՃԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Զեկուցման թեման՝ Առաձգական հիմքի վրա հեծանների՝ կողային եվ երկայնական ուժերով ճկման խնդիրների մասին։

2․ Սերոբյան Երվանդ՝ ՇՊՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մանուկյան Վարդան՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Նիկողոսյան Գագիկ՝  ՇՊՀ աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Նազարյան Նունե՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի ասիստենտ,մանկավարժական գիտությունների թեկնածու,

Զեկուցման թեման՝ Ֆիզիկայի լաբորատոր և մաթեմատիկայի գործնական աշխատանքների մասին։

3. Մանուկյան Վարդան՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Նիկողոսյան Գագիկ՝ ՇՊՀ աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Սերոբյան Երվանդ՝ ՇՊՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Զեկուցման թեման՝ Գործնական կյանքում կիրառվող տարբեր սարքերի աշխատանքի ֆիզիկական հիմնավորումների մասին,

4. Նիկողոսյան Գագիկ՝ ՇՊՀ աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Սերոբյան Երվանդ՝ ՇՊՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մանուկյան Վարդան՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Զեկուցման թեման՝ Հեգելի փիլիսոփայական օրենքների ֆիզիկական մոդելավորման մասին,

5․ Հարությունյան Ռոբերտ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր,

Աբրահամյան Լիանա՝ Արցախի պետական համալսարանի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Վարդանյան Վալյա՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս,

Զեկուցման թեման՝ Алгебраические операции в задачах на построение․

6․ Ավետիսյան Վարազդատ՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու,

Բալագոզյան Արմինե՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող,

Զեկուցման թեման՝ Թվային պատկերից օբյեկտի հայտնաբերման և ճանաչման ժամանակակից միջոցների հետազոտում եվ կիրառում,

7․ Խուրշուդյան Արմեն՝ ԳՊՀ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մարդոյան Շուշան՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի,

Զեկուցման թեման՝ ART նեյրոնային ցանցի կիրառման հնարավորությունը սպառողների անհատականացման համակարգի կառուցման համար,

8․ Միրիբյան Արթուր՝ ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ, բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս,

Բաղոյան Վերոնիկա՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանող,

Զեկուցման թեման՝ HDD և SSD հիշող սարքերի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրությունը և նշանակությունը տհտ ոլորտում։

9․ Հովսեփյան Մանվել՝ Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ,

Զեկուցման թեման՝ Մարմնի շարժումը ծանրության ուժի ազդեցության տակ։

Զեկուցումներն ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով, հետագա համատեղ գիտական և կրթական գործունեության նախագծերի առաջարկներով։ Գիտաժողովի ավարտին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետաքրքիր և բովանդակալից զեկուցումների համար՝ հույս հայտնելով, որ Գավառի պետական համալսարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական և կնպաստի գիտության համապատասխան ոլորտների զարգացմանն ու առաջընթացին։ Հատկանշական համարելով հանրակրթության  և բարձրագույն կրթության ներկայացուցիչների գիտական համագործակցությունը՝  Ն․ Կուտուզյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում  Գավառի պետական համալսարանը այն հարթակն է, որտեղ ազատ երկխոսության, քննարկումների, բանավեճերի, մեթոդական վերապատրաստումների, լրացական տարբեր կրթական ծրագրերի միջոցով կարող են լուծվել մասնագիտական շատ հիմնախնդիրներ, կյանքի կոչվել միջգիտակարգային հետազոտական, կրթական ծրագրեր, իրականացվել առաջավոր փորձի փոխանակում, կյանքի կոչվել գործընկերային այլ նախաձեռնություններ։

 

 

 

Հրապարակվել է 09.07.2022