ԳՊՀ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2022 թվականի հուլիսի 2-ին Գավառի պետական համալսարանում կայացավ գիտաժողով, որը նվիրված էր Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։

Լիագումար նիստին ելույթ ունեցավ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու  Համլետ Ղաջոյանը, ով ներկայացրեց զեկուցում՝ ‹‹Բերկրանք՝ տառապանքի ճանապարհով›› թեմայով՝ նվիրված Հրանտ Հակոբյանի ծննդյան 95-րդ տարեդարձին։

Լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին տասը մասնագիտական բաժանմունքներում։ Հումանիտար գիտությունների թիվ 1 բաժանմունքում նախագահեց Համլետ  Ղաջոյանը։

Բաժանմունքում ներառված էին փիլիսոփայական, աստվածաբանական և պատմական գիտությունների ոլորտներին վերաբերող զեկուցումներ։ Գիտաժողովին մասնակցում էին Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների 1 դոկտոր, 5 թեկնածու, 1 ասիստենտ, ինչպես նաև 2 ասպիրանտ հանրապետության այլ բուհերից։ Նախատեսված էր 13 զեկուցում, որոնցից զեկուցվեց 10-ը։ Գիտաժողովի ծրագրում ներառված էին հետևյալ զեկուցումները՝

1 .ԹՈՒՆՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

2.ՂԱՋՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ  

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան,  փիլիսոփայական գիտությունների թեկնածու

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՈՂԲ»-ՈՒՄ

3.ՊՈՂՈՍՅԱՆ ԱՇԽՈՒՆՋ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՇՈՒՇԻԻ ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԳՈՐԳԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

4.ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՇՈՒՇԻԻ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ 1988թ.

5.ԲԱՐՍԵՂՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ԳՊՀ և ԵՊՀ  դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

6.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՔԱՆԱՔԱՐԱ

Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, դասախոս

ԽՈՐԵՆ ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆԸ ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

7. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, Հայաստանի ազգային արխիվի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՅԱԼ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻԿՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ․ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

8. ՔԵՇԻՇՅԱՆ ՄԵՐԻ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, պատմաբան

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆԽՈՆՋ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ՝ ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ- ՀԱԿՈԲՅԱՆ

9. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՔԱՆԱՔԱՐԱ

ԳՊՀ  հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս

ԳՈԶԵՅԱՆ ՎԱՀԵ

ԳՊՀ  հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ-ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՈՐՊԵՍ 17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ

10. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, ՇՊՀ դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՄՈՏԻՎԸ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ

11. ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ, ԵՊՀ ասպիրանտ

ՕԴԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ 1910-1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

12. ԶԱՔԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԵՊՀ ասպիրանտ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԻՎԱՆՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

13.ԱՔԵԼՅԱՆ ԴԱՎԻԹ

ԵՊՀ ասպիրանտ

ՖԱԼԻԲԻԼԻԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Որպես ունկնդիր բաժանմունքի աշխատանքներին մասնակցում էին պատմության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Զեկուցումներն առնչվում էին պատմական նշանակություն ունեցող վիճահարույց հարցերին, որոնք գիտական հետաքրքրություն են ներկայացնում։ Այդ առումով հատկանշական են հատկապես Հայաստանի նորագույն շրջանի պատմությանն ու մշակույթին առնչվող թեմաները, Շուշիի գորգերի, Շուշիի հայերի բռնագաղթի /1988թ․/, նորագույն ժամանակաների ազատամարտիկ Գուրգեն Յանիկյանի, կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի գործունեությանը վերաբերող հիմնահարցերը։ Գիտաժողովին զեկուցումների ներկայացումն ուղեկցվեց հարց ու պատասխանով, ծավալվեց ակտիվ քննարկում, տրվեցին նաև լրացուցիչ պարզաբանումներ ու հիմնավորումներ։

Գիտաժողովի բոլոր մասնակիցները հանդես եկան եզրափակիչ խոսքով՝ ներկայացնելով իրենց տպավորությունները, կարևորելով գիտաժողովների նշանակությունը գիտական հետազոտություններ կատարելու, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու և նոր թեմաներ ուսումնասիրելու առումներով։

Պարոն Ղաջոյանն ամփոփեց բաժանմունքի աշխատանքները և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին։

 

 

Հրապարակվել է 15.07.2022