ԳՊՀ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի 25-րդ գիտաժողովը նվիրված էր Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։

Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքը մասնագիտական բաժանմունքներում։ Իրավագիտության բաժանմունքի աշխատանքները ղեկավարեց ԳՊՀ ռեկտոր,  իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը։ Գիտաժողովի ծրագրում ներառված էին հետևյալ թեմաները՝

1․ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ԳՊՀ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, զեկուցման թեման՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑՈՒ   ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ  ԻՐԱՑՄԱՆ  ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ /զեկուցող` Հակոբյան Հ./,

2․ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ, զեկուցման թեման՝

Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԱՐԳԵԼՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

3․ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական  գիտությունների թեկնածու, դոցենտ, զեկուցման թեման՝

ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՍԻՍՏԵՄՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

4․ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ, զեկուցման թեման՝

ԲԱՔՎԻ ԱՂՋԿԱ ԱՇՏԱՐԱԿԻ ՄԱՍԻՆ

5․ ԳԵՂԱՄՅԱՆ ՕԼԻՄՊԻԱ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, իրավաբանական  գիտությունների թեկնածու, դոցենտ, զեկուցման թեման՝ 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

6 ԲԱԽՏԻԿՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի ղեկավար, զեկուցման թեման՝

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

7. ԲԱԽՏԻԿՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ, զեկուցման թեման՝

ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏ

8. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ՀՀ ԶՈՒ կապիտան, № զորամասի մարտկոցի հրամանատար, զեկուցման թեման՝

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

9. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ, զեկուցման թեման՝

ԳՊՀ իրավագիտության ամբիոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Բոլոր զեկուցումները հետաքրքիր էին, ուշադրության արժանի՝ թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով, հիմնված հեղինակների տարիների գիտական ուսումնասիրությունների և փորձի, իրավակիրառ պրակտիկայի արդյունքների վրա։ Հատկանշական է այն փաստը, որ հեղինակները ներկայացրին հիմնավորված առաջարկություններ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները բարեփոխելու, իրավակարգավորումների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։

Տիկին Հակոբյանն ամփոփեց բաժանմունքի աշխատանքները և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝  մաղթելով արդյունավետ գիտահետազոտական և մանկավարժական գործունեություն, բոլոր ծրագրերի անխափան իրականացում։

Գիտաժողովն ավարտվեց մասնակիցների հետագա համագործակցության պայմանավորվածությամբ։

 

 

Հրապարակվել է 18.07.2022