ԳՊՀ 25-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2022թ. հուլիսի 2-ին առցանց ձևաչափով կայացավ Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովը։ Լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին տասը մասնագիտական բաժանմունքներում։ Մանկավարժական և հոգեբանական գիտությունների բաժանմունքի աշխատանքները ղեկավարեց ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, համալսարանի մանկավարժա-հոգեբանական կենտրոնի ղեկավար Արմինե Դավթյանը։ Մասնակիցների կողմից ներկայացվեցին ուշագրավ զեկուցումներ՝ հետաքրքիր թեմաներով․

Կարինե Պապիկյան ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ԳՊՀ դասախոս, զեկուցման թեման՝ ‹‹Ինտեգրումը՝ կրթական առաջնահերթություն››,

Վանանե Միրզոյան՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս,

Տաթևիկ Մալումյան՝ ՎՊՀ դասախոս, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ,

Մադլեն Միքայելյան՝ ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, զեկուցման թեման՝ ‹‹Մասնագիտական դեֆորմացիայի առաջացման պատճառները և դրա կապը նյարդային համակարգի տիպաբանական հատկությունների հետ›› /զեկուցող` Միրզոյան Վ./,

Գայանե Եգանյան՝ ՀՊՄՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Պէթթի Քիլէրճեան՝ ՀՄՊՀ մանկավարժության ամբիոնի հայցորդ, զեկուցման թեման՝ ‹‹Հայրենասիրության դիագնոստիկան որպես հանրակրթական դպրոցի կրթական միջավայրի ապահովման նախապայման /զեկուցող` Քիլէրճեան Պ./,

Ալբերտ Զուրաբյան՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, զեկուցման թեման՝ ‹‹Անձի հոգեբանական անվտանգությունը մանկավարժի մասնագիտական գործունեության մեջ››,

Պապին Մուրադյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի փոխտնօրեն, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս,

Մայա Գրիգորյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գիտքարտուղար, զեկուցման թեման՝ ‹‹Մարզային գրադարանների առկա վիճակը և զարգացման հեռանկարները›› /զեկուցող` Մուրադյան Պ./,

Նազելի Հախվերդյան՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, զեկուցման թեման՝ ‹‹Կրտսեր դպրոցականի վախի հաղթահարման ուղիները հեքիաթաթերապիայի միջոցով››,

Արմինե Դավթյան՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, զեկուցման թեման՝ ‹‹Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների մայրերի հոգեբանական աջակցության կազմակերպման վերաբերյալ››,

Սուսաննա Բաղդասարյան, Ֆենյա Հակոբյան՝ ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրոսներ, զեկուցման թեման՝ ‹‹Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության հիմնախնդիրը դպրոցում››։

Զեկուցումները ներկայացվեցին սահիկաշարերի ցուցադրմամբ, յուրաքանչյուր զեկուցումից հետո ժամանակ տրամադրվեց հարցերի և մեկնաբանությունների համար, ծավալվեց օգտակար մասնագիտական քննարկում։

Բոլորը հետաքրքրությամբ և ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, իսկ ավարտին հայտնեցին իրենց գոհունակությունն ու ակնալիքները՝ գիտաժողովներին հետագա մասնակցության և շարունակական համագործակցության վերաբերյալ։

Հրապարակվել է 07.07.2022