ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏԸ

Գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի  նիստը, որի օրակարգում բուհի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների քննարկումն էր։ Արդյունքները զեկուցեցին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը,  բանասիրական  ֆակուլտետի դեկան  Թաթուլ Ասոյանը, բնագիտական  ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը, տնտեսագիտական  ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը։ Ծավալվեց շահագրգիռ քննարկում, արվեցին առաջարկություններ՝ 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը հստակ կազմակերպելու և արդյունքները բարելավելու նպատակով։ Գիտական խորհուրդն անդրադարձավ ԳՊՀ մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններին և մասնագրերին, քննարկեց նաև ընթացիկ հարցեր։

 

Հրապարակվել է 07.07.2022