ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2022 թ. հուլիսի 2-ին կայացավ Գավառի պետական համալսարանի ամենամյա գիտաժողովը, որը հոբելյանական էր, քանի որ նվիրված էր ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի ծննդյան 95-ամյակին:

Գիտաժողովին ակտիվորեն մասնակցեցին բանասիրական ֆակուլտետի ամբիոնների դասախոսները, որոնք հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով:

Բանասիրական գիտություններին վերաբերող զեկուցումները ներկայացվեցին երկու ենթաբաժանմունքներում՝ հայոց լեզվի և հայ գրականության: Հայոց լեզվի ենթաբաժանմունքում նախագահում էր բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը: Զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, այլ հաստատությունների ներկայացուցիչները: Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր, զեկուցումները վերաբերում էին հայ բարբառագիտությանը, արևմտահայերենին, բժշկական բուհերում հայոց լեզվի ուսուցման խնդիրներին, բանահյուսական նյութերի լեզվական միջոցների քննությանը, հատկական փոխառություններին և բառակազմական որոշ իրողությունների:

Ներկայացնում ենք հայոց լեզվի ենթաբաժանմունքի ծրագիրը:

1. ԿԱՏՎԱԼՅԱՆ ՎԻԿՏՈՐ

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի hայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ,

Զեկուցման թեման՝  Բարբառային բառապաշարի՝ տղամարդկանց և կանանց բնութագրող շերտերի շուրջ /ըստ Բայազետի բարբառի ընձեռած նյութի/,

2.ԱՍՈՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Զեկուցման թեման՝  Լեզվի հարցերը Վիեննայի Մխիթարյանների «Եւրոպա» պարբերականում,

3.ՄԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, ՇՊՀ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու,

Զեկուցման թեման՝   Շիրակի  օրորների  լեզվաբանագիտական  մեկնություն,

4. ՆԵՐՍԻՍՅԱՆ ՎԱՐՍԻԿ՝

ԳՊՀ և ՀՊՄՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Զեկուցման թեման՝ Բաղադրյալ բառերի դասակարգումը  Մ Աբեղյանի աշխատություններում,

5.ՊԱՊԻԿՅԱՆ ՍԻԼՎԱ

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Զեկուցման թեման՝  Թյուրքական ծագման հատկական փոխառությունների քննություն,

6.ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀԵՆՐԻԵՏԱ՝

ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,

ՔՈՇԱՏԱՇՅԱՆ ՍԻԼՎԱ՝

ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի դասախոս

Զեկուցման թեման՝   Հայերենի ուսուցումը բժշկական բուհերում /զեկուցող`  Սուքիասյան Հենրիետա/

7.ՂԱՄՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ՝

ՀՀ ԳԱԱ Հր Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու,

Զեկուցման թեման՝ Բառաբարդումը «Հագուստ» իմաստային դաշտում։

Զեկուցումների ընթացքում քննարկվում էին նաև հարակից այլ հարցեր: Քննարկումներն անցնում էին աշխույժ, աշխատանքային շահագրգիռ մթնոլորտում: Արվում էին հետաքրքիր դիտարկումներ, որոնցից ծնվեցին նոր գաղափարներ ու նոր թեմաներ՝ հետագայում դրանք զարգացնելու և կյանքի կոչելու նպատակադրմամբ:

Բաժանմունքի աշխատանքն ամփոփեցին Վ. Կատվալյանը և Թ. Ասոյանը:

Հրապարակվել է 25.07.2022