ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ  ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ  ԵՎ  ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ  ‹‹ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ԿՐԹԱՎՃԱՐ››  ԾՐԱԳՐԻ  ՄԱՍԻՆ

Ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական համալսարան ընդունված դիմորդներին, մաղթում արդյունավետ ուսումնառություն և վճարովի տեղերում    ընդունված դիմորդներին տեղեկացնում, որ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ Հայաստանի մասնաճյուղը հայտարարել է ‹‹Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար›› ծրագրի մրցույթ՝  2022-2023 ուսումնական տարում Գավառի պետական համալսարան ընդունված ուսանողների համար։

Կից ներկայացնում ենք  մրցույթի հայտարարությունը, դիմումի ձևը և հայտնում, որ անհրաժեշտության դեպքում վճարովի հիմունքներով Գավառի պետական համալսարան ընդունված անձինք կարող են դիմել ՀՕՖ՝ կրթավճար ստանալու նպատակով։

Դիմում-հայտ

Մրցույթին մասնակցելու կարգ

Հրապարակվել է 19.07.2022