ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ՕՄՍԿ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՆՔՎԵՑ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 ՀՀ Գեղարքունիքի մարզի և ՌԴ Օմսկի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, և մշակվել ճանապարհային քարտեզ՝ նախատեսելով փոխշահավետ ծրագրերի իրականացում տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ս․ թ․ օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Օմսկի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ պարոն Սարգսյանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, և շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր երկու մարզերի տարբեր գերատեսչությունների և հաստատություններին միջև։ Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն  հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ջերմ ընդունելության համար և վերահաստատեց իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու կապերը գյուղատնտեսության, կրթության, գործարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ուղղություններով, հույս հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի նաև Օմսկի հայ համայնքի հզորացման գործին։

Գեղարքունիք-Օմսկ փոխգործակցության շրջանակում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը կնքեցին համագործակցության հուշագիր, որը թույլ կտա միջմարզային համագործակցության ծիրում իրականացնել միջբուհական համագործակցություն։

Հրապարակվել է 26.08.2022