ԳՊՀ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի հոբելյանական գիտաժողովի՝ օտար լեզու և գրականություն բաժանմունքի աշխատանքները ղեկավարեց համալսարանի оտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե  Միրիբյանը։ Մասնակիցների կողմից ներկայացվեցին ուշագրավ զեկուցումներ՝ հետաքրքիր թեմաներով․

Սարգսյան Ռուզաննա՝ ԳՊՀ և ՀՊՏՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մկրտչյան Ալլա՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, զեկուցման թեման՝ ‹‹Лингвометодические основы создания пособия по русскому языку для студентов экономического вуза›› /զեկուցող` Սարգսյան Ռ./,

Մկրտչյան Գոհար՝ Հայկական բժշկական ինստիտուտի հայոց լեզվի և օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու,

Հարությունյան Ցողիկ՝  Հայկական բժշկական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր, զեկուցման թեման՝ ‹‹Терминологические словосочетания в русской и армянской медицинской терминологии›› /զեկուցող` Մկրտչյան Գ./,

Սողոմոնյան Ամալյա՝ ԵՊՀ դասախոս, զեկուցման թեման՝ ‹‹էմիգրանտական գրականության առանձնահատկությունները››,

Միրիբյան Գայանե՝ ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, զեկուցման թեման՝  ‹‹Влияние глобализации на народные традиции››։

Զեկուցումները ներկայացվեցին սահիկաշարերի ցուցադրմամբ, յուրաքանչյուր զեկուցումից հետո ժամանակ տրամադրվեց հարցերի և մեկնաբանությունների համար, ծավալվեց օգտակար մասնագիտական քննարկում։ Բոլորը հետաքրքրությամբ և ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, իսկ ավարտին հայտնեցին իրենց գոհունակությունն ու ակնալիքները՝ գիտաժողովներին հետագա մասնակցության և շարունակական համագործակցության վերաբերյալ։

Հրապարակվել է 09.08.2022