ԳՊՀ 25-րդ գիտաժողովի լիագումար նիստից հետո մեկնարկեցին հայ գրականության բաժանմունքի աշխատանքները՝ համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի ղեկավարությամբ: Գիտաժողովին մասնակցության հայտեր էին ներկայացրել Գավառի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ, ասպիրանտներ, հայցորդներ ու մագիստրոսներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ: Զեկուցումներ կարդացվեցին հայ և արտասահմանյան գրականությունից, բանահյուսությունից:
Ներկայացնենք աշխատանքային ծրագիրը:
1.ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱ՝
ԵՊՀ և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՔՈՍՅԱՆ ԱՆՈՒՇ՝
ԵՊՀ մագիստրոս,
Զեկուցման թեման՝ Ներողամտության թեման «Սասնա ծռեր» էպոսում /զեկուցող` Գրիգորյան Վաչագան/,
2. ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱ՝
ԵՊՀ և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՔՈՍՅԱՆ ԱՆՈՒՇ՝
ԵՊՀ մագիստրոս
Զեկուցման թեման՝ Կելտական էպոսի պատմադիցաբանական հիմքերը /զեկուցող՝ Առաքելյան Արա/,
3.ԱՂԱԲԱԲՅԱՆ ՎԱՀԱՆ՝
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՍԱՐԳՍՅԱՆ ՄԵՐԻ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող,
Զեկուցման թեման՝ Արշակ Երկրորդի կերպարը նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ /զեկուցող` Աղաբաբյան Վահան/,
4.ՂՌԵՋՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Զեկուցման թեման՝ Ժողովրդական խոսքի բանաձևային կառույցները Գարեգին Սրվանձտյանցի բանահյուսական ժողովածուներում,
5.ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ՝
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ,
Զեկուցման թեման՝ Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության տեսության արձագանքները Ֆիլիպ Ռոթի վեպերում,
6.ԲԱԳՈՅԱՆ ԱԼԼԱ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս,
Զեկուցման թեման՝ Գ․ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ «ՊԵՊՈ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
7.ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱ՝
ԵՊՀ և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՔՈՍՅԱՆ ԱՆՈՒՇ՝
ԵՊՀ մագիստրոս,
Զեկուցման թեման՝ Արխաիկ էպոսի հերոսի տիպաբանական նկարագիրը /զեկուցող` Իսկանդարյան Նաիրա/
8.ՂԱՐԻԲՅԱՆ ԱԼԻՆԱ՝
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս,
Զեկուցման թեման՝ Պառավի կերպարը «Սասնա ծռեր» էպոսում։
Զեկուցումների շուրջ ծավալվեցին շահագրգիռ քննարկումներ: Մասնավորապես,հետաքրքրությամբ լսվեցին ԳՊՀ դասախոսների այն զեկուցումները, որոնք վերաբերում էին ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող գիտական թեմային՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին:
Ավարտին զեկուցողներն իրենց գոհունակությունն արտահայտեցին գիտաժողովի ընթացքից, կազմակերպչական աշխատանքից, անկաշկանդ ու տրամադրող մթնոլորտից, առցանց հստակ հաղորդակցումից:
Բաժանմունքի աշխատանքն ամփոփեց ՎաչագանԳրիգորյանը: