ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է համալսարան ընդունված բոլոր դիմորդներին և նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպման հրավիրում ԳՊՀ առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին։

Հանդիպումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 27-ին, ժամը՝ 12։00-ին, Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /հասցե՝  ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 316 լսարան/։

Սիրով սպասում ենք նորընծա ուսանողներին և նրանց ծնողներին։

 

Հրապարակվել է 25.08.2022