ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն են ստանում ուսանելու գործընկեր եվրոպական բուհերում։

ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մանուկյանը համալսարանի իրականացրած «Linnaeus Palme» ծրագրի շրջանակում այժմ կրթություն է ստանում Շվեդիայի Թագավորության Կառլ  Լիննեյի անվան համալսարանի համակարգչային ճարտարագիտության բաժնում։

2017 թվականին Մանեն ավարտել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել  Սևանի բազմագործառութային պետական քոլեջի հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժին։

2011-2018 թվականներին հաճախել է ազգային պարի դասերի, մասնակցել բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների և պատվոգրերի։

2021 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է քոլեջը և շարունակական կրթության կարգով ընդունվել Գավառի պետական համալսարան։

2021 թվականի հունիսից սեպտեմբեր Մանեն մասնակցել է «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից կազմակերպված առցանց դասընթացին՝ ուսումնասիրել «Embedded Programming»։

Մանեն սիրով կերտում է հաջողության պատմություն Գավառի պետական համալսարանում և մեկն է  այն բազմաթիվ ուսանողներից, ովքեր իրենց լավագույնս են դրսևորում եվրոպական համալսարաններում։

Հաջողություն ենք մաղթում ԳՊՀ բոլոր ուսանողներին։

Հրապարակվել է 29.09.2022