ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ  ՈՒՆԵՆ  ԻՍՊԱՆԻԱՅԻ  ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՍԻԱՅԻ   ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դասախոսներ,

հայտնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և  Իսպանիայի Մուրսիայի կաթոլիկ համալսարանի միջև կնքված  պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բանասիրական, բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետների դասախոսները հնարավորություն ունեն 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու Մուրսիայի կաթոլիկ համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Փաստաթղթերը՝ անձնագրի պատճեն, կենսագրությունը, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանքը, անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության  բաժնի  էլեկտրոնային փոստին՝ iro@gsu.am հասցեով։

Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը սթ. հոկտեմբերի 13-ն է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

 

 

Հրապարակվել է 30.09.2022