ԳՊՀ  ՊԱՏՎԻՐԱԿԸ՝  ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՎՈՐԱՅԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, որակի ապահովման բաժնի վարիչի պաշտոնակատար Քանաքարա Հայրապետյանը մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց անցավ Պորտուգալիայի Հանրապետության   հնագույն բուհում՝ 1559 թվականին հիմնադրված Էվորայի համալսարանում։

ԳՊՀ դասախոսը հանդիպում ունեցավ բուհի «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի համակարգող Մարինա Կորդեիրոյի և հումանիտար գիտությունների՝ պատմության և հնագիտության, մանկավարժության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության ֆակուլտետների ղեկավար կազմերի, վարչարարության և ֆինանսական աջակցության բաժնի համակարգող Քրիստինա Սիմոեսի հետ, ծանոթացավ բուհի ենթակառուցվածքներին, ուսումնական ռեսուրսներին, դեռևս միջնադարյան ավանդույթները պահպանող գրադարաններին:

ԳՊՀ դասախոսը փորձի փոխանակման նպատակով լսեց դասախոսություններ պատմության և հնագիտության, մանկավարժության ֆակուլտետներում, ծանոթացավ համալսարանի առցանց ուսուցման  էլեկտրոնային հարթակին, բուհի որակի ապահովման կառւցակարգերին, կրթության որակի ինստիտուցիոնալ խթանման ծրագրին, ուսանողների կարիքների հետազոտման գործիքակազմին։

ԳՊՀ ներկայացուցիչը փաստեց, որ վերապատրաստման դասընթացն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակին։

Հրապարակվել է 22.09.2022