ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։

ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի հավակնորդներն էին բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Պողոսյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանը։

Թեկնածուները հանգամանալից կերպով ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, որոնց քննարկումից հետո ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, և կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկություն։

Ընտրության արդյունքում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Անահիտ Պողոսյանը, փոխնախագահ՝  Անահիտ Խաչատրյանը, իսկ քարտուղար ընտրվեց բնագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը։

Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր ղեկավար կազմին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հրապարակվել է 22.09.2022