ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ՆՊԱՍՏԻ  ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

Հարգելի՛ ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 𝟮𝟬𝟮𝟮-𝟮𝟬𝟮𝟯 ուսումնական տարվա համար ընդունվում են մինչև ս․ թ․ սեպտեմբերի 30-ը։

Առկա և հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԳՊՀ համապատասխան ֆակուլտետի դեկանատ:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝

  1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` անապահովության սահմանային 28 միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (պահանջվող փաստաթղթերն են՝ դիմում ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ, տեղեկանք միասնական սոցիալական ծառայությունից՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մասին, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճենները),
  2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին (պահանջվող փաստաթղթերն են՝ դիմում ուսման վճարի մասնակի փոխհատուցման  վերաբերյալ, տեղեկանք համայնքապետարանից՝ սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու մասին, ատեստատի պատճեն, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճենները),
  3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին (պահանջվող փաստաթղթերն են՝ դիմում ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ, զինվորական գրքույկի պատճեն կամ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները),
  4. առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (պահանջվող փաստաթղթերն են՝ դիմում ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ակադեմիական տեղեկանք (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների), անձնագրի և սոցիալական քարտի պատճենները):

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

 

Հրապարակվել է 25.09.2022