ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԼԵՎՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  ԶԵՔԻՅԱՆԻՆ

Ս.  թ. հոկտեմբերի 14-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Վենետիկի ակադեմիայի անդամ, Գերապայծառ Տեր Լևոն Զեքիյանին:

Սրբազան Հայրը մասնակցել էր Գավառի պետական համալսարանի կողմից 2020 թվականի հուլիսի 5-ին կազմակերպված առցանց գիտաժողովին՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին, և  ընդունել էր հրավերը՝ համավարակից հետո այցելելու համալսարան։

 Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը երախտագիտություն հայտնեց Մխիթարյան հայր Ղևոնդ Ալիշանի արժանի հետնորդին և  ներկայացրեց համալսարանի գիտական խորհրդի որոշումը՝ Գերապայծառ Տեր Լևոն Զեքիյանին շնորհելու Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Սրբազան Հայրը հանդես եկավ  հայագիտությանը նվիրված  բովանդակալից դասախոսությամբ, այնուհետ պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին:

 

 

 

Հրապարակվել է 15.10.2022