ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԴԱՍԱԽՈՍԸ՝  ՄԻՆՍԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի և Բելառուսի Հանրապետության Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակում ԳՊՀ  դասախոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է Մինսկի համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին և ներկայացրել հետաքրքիր զեկուցում։ Պարոն Սահակյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր Նատալյա Լապտևայի հետ և փոխանցել Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ողջույնները և հետագա համագործակցության պատրաստակամությունը։

Ողջունելի է, որ միջբուհական գործընկերային ծրագրի հիման վրա  ԳՊՀ ուսանողներ Արմինե Սեյրանյանը և Զառա Պետրոսյանը առցանց մասնակցեցին Բելառուսի լեզվաբանական համալսարանի կազմակերպած ուսանողական միջազգային գիտաժողովին և հանդես եկան զեկուցումներով։

Հրապարակվել է 03.10.2022