ԳՈՎԵԼԻ Է ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԸՆՏՐԱԾ ՈՒՂԻՆ

Կարիերայի առաջին քայլերը «Դասավանդի՛ր, Հայաստան»  Teach For Armenia-ի հետ սկսելը ճիշտ քայլ էր։ Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Լուիզա Ապկարյանի օրինակը հենց դրա մասին է։ 22 ամյա Լուիզան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին էր միացել որպես փորձնակ, այնուհետ, ծանոթանալով Առաջնորդության զարգացման ծրագրին և համոզվելով, որ ուսումն ավարտելուց հետո իր կարիերան  շարունակելու լավագույն հնարավորությունն է, միացել է ծրագրին, վերապատրաստվել  և տեղափոխվել Արմավիրի մարզի Նորակերտ համայնք՝ աշխատելու որպես ինֆորմատիկայի ուսուցիչ։
Թեև նոր է որպես ուսուցիչ իր գործունեությունը սկսում համայնքում, Լուիզայի հետ զրուցելիս պարզ է դառնում՝ ապագայի պլանները դանդաղ, բայց հստակ ուրվագծվում են. «Կրթությունը սկսվում է դպրոցից, բայց դպրոցով չի սահմանափակվում» ,- նշում է Լուիզան, ով որպես փորձնակ ծանոթ լինելով ծրագրի ավարտից հետո մասնակիցների համար բացվող կարիերայի մի շարք հնարավորություններին՝ միանշանակ գտնում է, որ կարիերայի պլաններում կրթությունը առաջին տեղում է։ Ուսուցչից մինչև կրթական ոլորտի փորձագետ. հեռանկարները բազմազան են, իսկ հնարավորությունները՝ հենց մասնակցի ձեռքերում են։
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ավարտական կուրսի ուսանողների համար տրամադրվող կրթաթոշակների հայտերը բաց են, դիմեք և շահեք կրթաթոշակ։

Ծանոթացի՛ր ծրագրին https://www.teachforarmenia.org/am/scholarship 
Կրթաթոշակի հայտադիմումը լրացրո՛ւ այստեղ https://www.tfaforms.com/4927228 

Հրապարակվել է 19.10.2022