ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերում սահմանված ժամանակացույցին համապատասխան ներկայացվում և քննարկվում են կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները։

ԳՊՀ ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Թերմինե Խաչիկյանը,  մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Խաչատուր Սաֆարյանը, գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանը մանրամասն ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումների 2021-2022 ուսումնական տարվա գործունեության հաշվետվություններն ու 2022-2023 ուստարվա զարգացման ուղղությունները։ Կարևորվեցին գործողությունների ծրագրի  մասնակցային կատարման, աշխատանքի արդյունավետության գնահատման նոր քանակական և որակական ցուցիչների կիրառման, մշտադիտարկման և  բարելավման  գործընթացները։

Հրապարակվել է 30.10.2022