ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍԸ՝  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՄՐՑՈՒՅԹԻ  ԴԻՊԼՈՄԱԿԻՐ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, համալսարանի մանկավարժա-հոգեբանական կենտրոնի համակարգող Արմինե Դավթյանը մասնակցել է   Գիտահետազոտական մշակումների համառուսական ընկերության կազմակերպած միջազգային մրցույթին և ներկայացրել գիտական հոդված՝ «Компетентностный подход в процессе подготовки кадров для преподавания предметов религиоведения в средней и высшей школе» թեմայով։  Գիտահետազոտական աշխատանքների XVII միջազգային մրցույթի արդյունքում տիկին Դավթյանը եղել է հաղթողների շարքում՝ արժանանալով երկրորդ կարգի դիպլոմի։

Մրցույթին ներկայացվել են վերջին հինգ տարիներին ամենամեծ քանակով ընթերցումներ և ներբեռնումներ ունեցող հոդվածները։

Ջերմորեն շնորհավորում ենք ԳՊՀ  դասախոսին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

Հրապարակվել է 03.10.2022