ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑ  ԵՊՀ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին և 28-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հանրապետական գիտաժողով, որտեղ զեկուցումով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի  բնագիտական ֆակուլտետի դասախոս Լալա Մկրտչյանը: Զեկուցման թեման էր «Սևանի տարածաշրջանի Վարսեր, Ծովագյուղ, Ծաղկունք և Գեղամավան համայնքների պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց պահպանման հիմնախնդիրները աղետների ռիսկի տեսանկյունից»:  Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր։ ԳՊՀ դասախոսը ոչ միայն անդրադարձավ վերոնշյալ համայնքներում գտնվող  հուշարձաններին, այլև դրանք ներկայացրեց աղետների ռիսկի տեսանկյունից: Գիտաժողովի մասնակիցները կարևորեցին կատարված հետազոտությունը և համաձայնեցին ներկայացված առաջարկությունների հետ:

Գիտական զեկուցումը երաշխավորվեց  տպագրության:

Հրապարակվել է 29.10.2022