ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին Գավառ քաղաքում անցկացվեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փաստաթուղթ չունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը›› թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Միգրացիոն գործընթացների կարգավորումը միջազգային և ներպետական իրավունքում և քաղաքացիություն չունեցող ու փաստաթուղթ չունեցող անձանց իրավական աջակցությունը ՀՀ-ում››։

Աշխատաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հրապարակվել է 30.10.2022