ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՄՆ-Ի ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՏԻԿԻՆ ԼՈՒԻՍ ՔԱԼՅԱՆԻՆ ԵՎ ‹‹ՋԻՆԻՇՅԱՆ›› ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանը գրեթե երկու տասնամյակ հաջողությամբ համագործակցում է ‹‹Ջինիշյան›› հիշատակի հիմնադրամի հետ։ ԳՊՀ ուսանողները հանդես են գալիս որպես հիմնադրամի ակտիվ կամավորներ և ուսանողական ծրագրերի համակարգողներ՝ նախաձեռնելով ու կյանքի կոչելով բազմաթիվ հանրօգուտ ձեռնարկներ։ Այսօր համալսարանը հյուրընկալեց հիմնադրամի ներկայացուցիչներին և  բարեկամներին, ովքեր կարևորեցին և բարձր գնահատեցին բուհի հետ շարունակական գործընկերությունը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ‹‹Ջինիշյան›› հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանին, հիմնադրամի ծրագրերի համակարգողներ Ռուբեն Կրիկյանին և Զարուհի Ջանիբեկյանին արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև  ողջունեց հիմնադրամի բարեկամների՝  ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Չիկագոյի Հյուսիս-արևմտյան համալսարանի տնօրեն Լուիս Քալյանի,  ամերիկահայ և օտարերկրացի մյուս հյուրերի, տարբեր տարիների ԳՊՀ ուսանող-Ջինիշյանականների այցը համալսարան։

Տիկին Լուիս Քալյանի հետ քննարկվեցին Գավառի պետական համալսարանի և ԱՄՆ-ի Հյուսիս-արևմտյան համալսարանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։ Հյուրերը եղան ԳՊՀ թանգարանում։

Հրապարակվել է 03.10.2022