ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳՈՂՏՐԻԿ ՎԱՅՐԵՐԸ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանողները՝ դասախոս Լալա Մկրտչյանի ղեկավարությամբ, հերթական ուսումնական-ճանաչողական էքսկուրսիան կազմակերպեցին դեպի ՀՀ Արագածոտնի մարզ: Համալսարանականները հայրենիքի գեղեցիկ վայրերը ճանաչելու նպատակադրումով այս անգամ եղան Արագածոտնի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Ապարանի ջրամբարում և ջրամբարի մոտ գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներում, Ոսկեվազի գինու գործարանում և Աղձքի Արշակունիների դամբարանում։
Օրը շատ հագեցած էր, տպավորությունները՝ անջնջելի: Ուսանողները կարողացան կատարել իրենց առջև դրված առաջադրանքը՝ հմտորեն ներկայացնելով իրենց հանձնարարված մշակութային հուշարձանների պատմությունը:

 

 

 

Հրապարակվել է 27.10.2022