ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ԵՊՀ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ս.  թ. հոկտեմբերի 3-ից 7-ը Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների տաս ուսանողներ մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) կազմակերպած միջազգային 8-րդ գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ ՈւԳԸ  75-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվել էր 296 դիմում-հայտ, որոնցից մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել էին 156-ը, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականների և ԳՊՀ 10-ը ուսանողների հայտերը։ Գիտաժողովի բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:

Գավառի պետական համալսարանի ուսանողները հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով՝ մասնագիտական տարբեր բաժանմունքներում: Զեկուցումներին հաջորդեցին բովանդակալից քննարկումները:  Ներկայացնում ենք գիտաժողովին մասնակցած ԳՊՀ ուսանողներին, նրանց գիտական ղեկավարներին  և զեկուցումների թեմաները՝

1․ Ստելլա Շահինյան՝ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյան, զեկուցման թեմա՝ «Մեղքի և ազատության ֆենոմենը արևմտյան գրականության մեջ»,

2․ Լուսինե Պողոսյան ՝ հեռակա ուսաուցման ֆակուլտետի պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյան, թեմա՝ «Համբարձման տոնը Գեղարքունիքում»,

3․ Նարինե Բավեյան՝ հեռակա ուսուցման ֆակուլտետի պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Պետրոսյան, թեմա՝ «Երանոս համայնքի մասնակցությունը Արցախյան առաջին ազատագրական պատերազմին»,

4․ Ռոզա Աբրահամյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան, թեմա՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ներկա իրավիճակը և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում»,

5․ Արեգա Հովհաննիսյան՝ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան, թեմա՝ «Զբոսաշրջության ոլորտի զարգացման առկա հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում»,

6․Թեհմինա Գևորգյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Ղազարյան, թեմա՝ «Լեզվական վարժությունների դերը կրտսեր դպրոցում մայրենիի դասերին»,

7․ Թագուհի Մկրտչյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյան, թեմա՝ «Դիդակտիկ խաղերի դերը կրտսեր դպրոցում՝ մաթեմատիկայի դասերին»,

8․ Անիկ Ավետիսյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Ղազարյան, թեմա՝ «Գեղագիտական դաստիարակությունը կրտսեր դպրոցում մայրենիի դասերին»,

9․Լիլիթ Սանասարյան՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ինքնասպանություն․ Ինքնասպանության սոցիալ-իրավական բնութագիրը, ինքնասպանությունը դեռահասների շրջանում», գիտական ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Քուրքչյան,

10․ Զառա Պետրոսյան` բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրսֆեսոր Արմեն Սահակյան, թեմա՝ «Հին հունական լեգենդների ու առասպելների արտացոլումը Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը» վիպաշարում»։

ԳՊՀ տաս ուսանողներից ինը ելույթ ունեցան ԵՊՀ-ում, իսկ Իսպանիայի Կորդոբայի համալսարանում սովորող Զառա Պետրոսյանը զեկուցեց առցանց ձևաչափով։

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Հավելենք, որ գիտաժողովի ավարտին 12 ուսանողներ պարգևատրվեցին համապատասխան ֆակուլտետում լավագույն զեկուցում ներկայացնելու համար, որոնցից մեկը Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյան է։

Գավառի պետական համալսարանը խրախուսում է ուսանողներին՝ մասնակցելու գիտաժողովների, տարբեր գիտակրթական միջոցառումների։

Հրապարակվել է 09.10.2022