ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Արտաշես Թադևոսյանի գլխավորությամբ ուսումնական  պրակտիկայի շրջանակներում այցելեցին  արտադրական ընկերություններ:

Ուսանողները  եղան «ԱԷՍ տրեյդ»-ում, որտեղ գործադիր տնօրեն Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցին  գործարանում և ծանոթացան պրոֆիլների արտադրության գործընթացին:

Եղան գործարանի լաբորատորիայում և ծանոթացան այն սարքավորումների հետ, որոնց միջոցով ստուգում են պրոֆիլի ջերմակայունությունը և դիմացկունությունը արտաքին գործոնների նկատմամբ։

Այնուհետ ուսանողները եղան «Լիքվոր» դեղագործական ընկերությունում, որտեղ ծանոթացան հեղուկ դեղամիջոցների արտադրության և որակի ստուգման պայմաններին։

Ուսանողները փաստեցին, որ պրակտիկան օգնում է՝ ամրապնդելու համալսարանում ձեռք բերած գիտելիքները:

Հրապարակվել է 15.10.2022