ԿԱՅԱՑԱՎ  ‹‹ԷՐԱԶՄՈՒՍ +››  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս․ թ․ հոկտեմբերի 15-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ ‹‹Էրազմուս + -ը ԳՊՀ-ում›› խորագիրը կրող տեղեկատվական հանդիպում՝ ‹‹Էրազմուս+›› ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ։

Հանդիպման ընթացքում Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը ներկայացրեց ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը (Հիմնական գործողություն՝ ՀԳ-1), ‹‹Էրազմուս+›› կարողությունների զարգացման ծրագրերը (ՀԳ-2), ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ու պայմանները։

‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու ընթացակարգի և պայմանների վերաբերյալ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամների բարձրացրած հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Ուսանողները մեծ ոգևորությամբ լսեցին ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողների և դասախոսների հաջողության պատմությունները:

 

 

Հրապարակվել է 17.10.2022