ՄԵԿՆԱՐԿԵԼ  Է  ‹‹100  ԳԱՂԱՓԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՄԱՐ›› ՄՐՑՈՒՅԹԸ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ

(հղումը՝ https://escs.am/am/news/14000):

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2022 թվականի մրցութային անվանակարգերն են՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Գյուղատնտեսական գիտություններ
  4. Ռազմական գիտություններ
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետ Անուշ Մխիթարյանի հետ (հեռախոս՝ 010599642):

Հրապարակվել է 13.10.2022