ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ներկայացվեցին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի հաշվետվությունները։
Բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետներ Նունե Միրիբյանն ու Սիրանույշ Մկրտչյանը բովանդակալից շնորհանդեսի տեսքով ներկայացրին բաժնի կատարած աշխատանքները, միջազգային համագործակցության ծրագրերը, 2022-2023 ուսումնական տարվա գործունեության հիմնական ուղղությունները։
ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվությունն ու 2022-2023 ուսումնական տարվա զարգացման ծրագիրը ներկայացրեց համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։
Հաշվետվությունների և անելիքների շուրջ ծավալվեց քննարկում, կարևորվեց ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամաձայնեցված և նպատակաուղղված աշխատանքը։

Հրապարակվել է 19.10.2022