ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՊՀ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի օրակարգում առկա ուսուցման բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվության և 2022-2023 ուստարվա զարգացման հայեցակարգային ուղղությունների մասին հարցերի քննարկումն էր։ Զեկուցեցին դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, Սամվել Ամիրխանյանը և Համլետ  Ղաջոյանը, ովքեր ներկայացրին  համապատասխան ֆակուլտետների տարեկան գործունեության արդյունքները, անդրադարձան բարելավման ծրագրերին, ուսանողների հետ տարվող աշխատանքներին, արտաքին համագործակցության և այլ հարցերի։

ԳՊՀ գիտական խորհրդին հաջորդաբար հաշվետվություններ կներկայացնեն նաև բուհի մյուս կառուցվածքային ստորաբաժանումները՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։

Հրապարակվել է 03.10.2022