ԳՊՀ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐՏԻՆ ԱՎԱԳՅԱՆԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ նոյեմբերին Եվրոպական միության միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի շրջանակում Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը մեկնեց Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի ագրարային քոլեջ։

Պարոն Ավագյանը հանդիպում ունեցավ Կորդոբայի համալսարանի միջազգային կապերի բաժնի համակարգող Կոնչա Մադրիդի, ագրարային քոլեջում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող պրոֆեսորադասախոսական  կազմի հետ։

Համալսարանում առկա լաբորատորիաներում պարոն Ավագյանը մասնակցեց մի շարք  աշխատանքների, մասնավորապես ուսումնասիրեց հողի մեխանիկական կազմի, հողի հումուսի, ինչպես նաև հողի ջրաֆիզիկական հատկությունների  որոշման ժամանակակից մեթոդները, քոլեջին կից փորձարարական բազայում կատարեց դաշտային հետազոտություններ՝ նոր մեթոդիկայով։

Պարոն Ավագյանը Կորդոբայի համալսարանում հանդիպեց Գավառի պետական համալսարանի ուսանողներ Արմինե Սեյրանյանին, Լիլիթ Պողոսյանին, Զառա Պետրոսյանին, Հասմիկ Հովեյանին, ովքեր ԳՊՀ իրականացրած միջազգային ուսանողական շարժունության ծրագրով մեկ կիսամյակ ուսումնառելու են Իսպանիայում։

ԳՊՀ իր ֆակուլտետի դեկանին հանդիպելու էր եկել բնագիտական ֆակուլտետի ուսանող Օնիկ Մկրտչյանը, ով այս պահին սովորում է Պորտուգալիայի Թագավորության Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում։

Հրապարակվել է 27.11.2022