ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները հանդիպեցին  «Հայկական Կարիտաս», «Նորարարություն հանուն առողջության» ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին, ով ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը և «Նորարարություն հանուն առողջության» ծրագիրը։ 2021 հուլիս 1-ից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում իրականցվում է «Նորարարություն հանուն առողջության» ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել բնակչության խոցելի խմբերի առողջությունը՝ ինտեգրված խնամքի ծառայությունների մատուցման միջոցով:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է պալիատիվ խնամքի՝ ամոքիչ օգնության մասին իրազեկում և հետաքրքրված անձանց կամավորագրում՝ հետագայում վերապատրաստվելու և ծրագրի բազմամասնագիտական թիմին միանալու նպատակով։

Ուսանողներն իրազեկվեցին պալիատիվ խնամքի իրականացման գործում կամավորների ներգրավվման կարևորության մասին։ Հետաքրքրված ուսանողները կմասնակցեն ծրագրի հետագա գործողություններին։

Հրապարակվել է 25.11.2022