ԼՃԱՇԵՆԻ ԱՇՈՏ-ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԸ

Լճաշենի Աշոտ-Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Նարինե Ենգիբարյանի և ծնողկոմիտեի նախագահ Մերի Մուրադյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Գավառի պետական համալսարանում։

Աշակերտները հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները բարձրագույն կրթության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման վերաբերյալ։

Հյուրերը շրջեցին  Գավառի պետական համալսարանում Արցախյան պատերազմի հերոսների անվան լսարանում գլուխ խոնարհեցին նրանց հիշատակի առջև, եղան գրադարանում, համակարգչային լսարաններում և բնագիտության լաբորատորիայում։

Բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները կատարեցին լաբորատոր տարբեր փորձեր, նիտրատաչափի օգնությամբ պարզեցին մրգերում և բանջարեղեններում նիտրատների պարունակությունը, փորձարկեցին մարդու հավասարակշռությունը խախտող ակնոցը։

Լճաշենի Աշոտ-Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի սաներն այցելեցին ԳՊՀ պատմագիտական թանգարան և հպարտությամբ փաստեցին, որ թանգարանը կրում է պատմաբան, հնագետ, ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանի անունը, ով եղել է իրենց դպրոցի տնօրենը։

Աշակերտների համալսարանական օրն ավարտվեց վառ տպավորություններով և կրկին հանդիպելու ակնկալիքով։

Հրապարակվել է 20.11.2022