ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Նոյեմբերի 17-ի խորհրդանշական օրը մեծ սիրով նշվեց Գավառի պետական համալսարանում։ Ուսանողների միջազգային օրվա առթիվ համալսարանի ուսանողներին ջերմորեն շնորհավորեց ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ մաղթելով բոլոր երազանքների իրականացումամենայն բարիք։

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները տոնական օրը ներկայացան ‹‹Բարև, մե՛նք ենք›› խոորագիրը կրող գեղեցիկ և հուզիչ ցերեկույթով:

Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մելսիդա Ղարալղցյանի ուղեկցությամբ։

Նախ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հերոսների  հիշատակը։

Առաջին կուրսի ուսանողները ինքնատիպ ձևով ներկայացրին իրենց ընտրած մասնագիտությունը, նախասիրություններն ու ապագայի տեսլականը: Կարևորելով հայեցի դաստիարակությունը, հայրենասիրական ոգով ու ազգապահպան գաղափարներով, գիտելիքներով զինված երիտասարդների դերը ամուր և անսասան հայրենիք ունենալու գործում՝ բարձր կուրսի ուսանողներ Արուսյակ Սմբաթյանն ու Թագուհի Պետրոսյանն ընդգծեցին ազգային արժեքները բարձր պահելու ու պահպանելու՝ հայորդիների հանձնառությունը:

Մասնակիցների հոգիներն ալեկոծեցին Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում անմահացած հերոսի՝ Վահագն Ռուբենի Սեյրանյանի արժանի դուստր՝ ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ  Սեյրանյանի տպավորիչ խոսքն ու ասմունքը, տիկնոջ՝ երեք զավակ դաստիարակող հայրենասեր հայուհի  Լուսինե Պետրոսյանի ոգեշնչող ելույթը:

Ամփոփելով միջոցառումը՝ առաջին կուրսեցիներին շնորհակալություն հայտնեցին և մաղթանքներ հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Եղիշե Դաշտոյանը, Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելսիդա Ղարալղցյանը։

Միջոցառմանն առանձնակի հմայք հաղորդեցին շնորհալի ուսանողների երաժշտական, բանաստեղծական և պարային կատարումները, Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Աննա Սարգսյանի ողջույնի խոսքն ու ասմունքը։ Ներկաներին իրենց պարային կատարումներով ողջունեցին «Արևի աշխարհ» կենտրոնի լուսաշող սաները։

 

Հրապարակվել է 17.11.2022