ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԳՊՀ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Ս․ թ․ նոյեմբերի 24-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի գրադարանում կայացավ հուզիչ ցերեկույթ՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասում բնագիտական ֆակուլտետի դասախոս Լալա Մկրտչյանը և «Սերվիս» բաժնի ուսանողները ներկայացրին իրենց հեղինակած ստեղծագործությունները։

Ստեղծագործությունների մեծ մասը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին և յուրօրինակ խնկարկում էր հայրենասեր հայորդիների հիշատակին:

Ցերեկույթի երկրորդ մասում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» գրքի քննարկում: Ուսանողները մանրամասն վերլուծել էին ստեղծագործությունը և ներկայացրին իրենց կարծիքն ու տպավորությունները։ Անի և Լիլիթ Մարտիրոսյանները ստեղծագործության իմաստը ներկայացրին նաև հետաքրքիր պատկերների միջոցով:

Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գավառի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը և փոխտնօրեն Շուշաննա Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ, ովքեր խրախուսեցին ուսանողներին՝ շարունակելու ստեղծագործել և բանաստեղծական ու արձակ  պատկերների միջոցով ներկայացնելու իրենց մտորումներն ու հույզերը, աշխարհի և կյանքի  ընկալումները:

Հրապարակվել է 25.11.2022