Ս․ թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հայաստանյան բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հանդիպում, որը կազմակերպել էր Հայաստանում ‹‹Էրազմուս +›› ազգային գրասենյակը:
Հանդիպմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։
Մասնակիցները քննարկեցին բուհերում կրթության ներառականությանը վերաբերող մարտահրավերները, ինչպես նաև ներկայացրին Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› փոխանակման ծրագրերի իրականացման հաջողված փորձը։
Հայաստանում ‹‹Էրազմուս +›› ազգային գրասենյակի տնօրեն տիկին Լանա Կառլովան կարևորեց Եվրոպական միության կրեդիտային շարժունության ծրագրերում ներառական ուսանողների առավելագույնս ընդգրկման անհրաժեշտությունը։
Հանդիպման եզրափակիչ մասում քննարկվեցին մի շարք հարցեր։