ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդը գումարեց 2022 թվականի վերջին նիստը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը գիտական խորհրդի ուշադրությանը ներկայացրեց համալսարանի 2023-2027 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական դրույթները, ինչպես նաև ԳՊՀ հակակոռուպցիոն հայեցակարգի նախագիծը։ Տիկին Հակոբյանը կարևորեց այն փաստը, որ ռազմավարական ծրագրի նախագիծը մշակվել է մասնակցային սկզբունքով և անցել շահագրգիռ քննարկումների փուլ։ Համալսարանի 2022 թվականի ֆինանսական տարվա հաշվետվությունը և 2023թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագիծը ներկայացրեց գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը։ Ծավալվեց շահագրգիռ քննարկում։ Որոշվեց հավանություն տալ նախագծերին և ներկայացնել համալսարանի հոգաբարձուների խորհրդին։

Պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց «Գավառի պետական համալսարանի ուսանողների պրակտիկաների անցկացման կարգ»-ի նախագիծը, որն ընդունվեց գիտական խորհրդի կողմից։ Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

Հրապարակվել է 25.12.2022