ԿԱՅԱՑԱՎ  ԳՊՀ  ԳԻՏԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏԸ

Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի  նիստ։

Նիստի օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը բովանդակալից շնորհանդեսի տեսքով գիտխորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց բուհի ուսումնագիտական աշխատանքների հաշվետվությունը, հեռակա ուսուցման ֆակուլտետի հաշվետվությունը, ինչպես նաև զարգացման հայեցակարգային ուղղությունները։ Տիկին Կուտուզյանը կարևորեց 2022 թվականին Գավառի պետական համալսարանի՝ 4 տարով ենթակառուցվածքային /ինստիտուցիոնալ/  վերահավատարմագրման փաստը, ներկայացրեց առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներում ուսանողների ակադեմիական առաջադիմության ցուցանիշները, դասախոսների գիտահետազոտական գործունեության արդյունքները։

ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը ներկայացրեց բուհի  տնտեսատեխնիկական գործունեության տարեկան հաշվետվությունը, կատարված աշխատանքներն ու  ձեռքբերումները, դրանց ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև անդրադարձավ հետագա անելիքներին։

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Հրապարակվել է 06.12.2022