Ինչպիսի՞ն է գերմանական գեղատեսիլ Քյոլն քաղաքը, ինչո՞վ է այն հայտնի, ի՞նչ լեգենդներ են հյուսված նրա շուրջ, ինչպիսի՞ յուրահատկություններ ունի… Այս ամենը կբացահայտեն բանասիրական գիտությունների թեկնածու, Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի գերմաներենի դասախոս Եղիշե Դաշտոյանը անգլերեն լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետ՝ «Քյոլն քաղաքի լեգենդները» խորագրով բաց դասի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 11:50-ին, Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու և մեզ հետ միասին բացահայտելու Գերմանիայի խորհրդավոր Քյոլն քաղաքի լեգենդները: