Լիլիթ Պողոսյանը ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Հաճախել է Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց և ավարտել այն բարձր առաջադիմությամբ։
2017 թվականին ընդունվել է Սևանի Բազմագործառութային պետական քոլեջի ‹‹Բանկային գործ›› բաժին և ավարտել այն 2020 թվականին։ Այնուհետ ուսումնառությունը շարունակել է Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բաժնում։
Մասնակցել է անձնային և մասնագիտական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և ունի կամավորական աշխատանքի փորձ։
Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբեր ամսից Լիլիթը սովորում է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում։
Հաջողություն մաղթենք Լիլիթին և բոլոր ուսանողներին՝ իրենց երազանքների իրականացման ճանապարհին։