ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԵՌԱԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏԻ ԴԱՍԵՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում մեկնարկեցին հեռակա ուսուցման ֆակուլտետի 2023 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասերը։

Դասերն ընթանում են բուհում՝ առկա ձևաչափով։ Հեռակա ուսուցման ֆակուլտետի ուսանողներին տեղեկացնում ենք, որ դասերը բոլոր կուրսերում կավարտվեն՝ 2023թ. հունվարի 29-ին:

* Ստուգարքների հանձնման ժամկետն է 2023թփետրվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը` ներառյալ,

* քննությունների հանձնման ժամկետն է 2023թփետրվարի 22-ից մարտի 12-ը` ներառյալ,

* բաց դռների օր՝ 2023թ մարտի 18, 19-ը,

* առաջին լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թ․ մարտի 22-ից ապրիլի 9-ը` ներառյալ,

* երկրորդ լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թապրիլի 12-ից ապրիլի 23-ը` ներառյալ:

Ավարտական՝ 5-րդ կուրսերի ուսանողների համար` ստուգարքների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 2-ից 8-ը ներառյալ,

քննությունների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 9-ից փետրվարի 19-ը ներառյալ,

բաց դռների օր՝ 2023 թ փետրվարի 22, 23-ը, լուծարքների հանձնման ժամկետն է 2023 թ փետրվարի 24-ից մարտի 5-ը` ներառյալ,

8-շաբաթյա պրակտիկաները կկազմակերպվեն 2023 թ մարտի 6-ից ապրիլի 28-ը` ներառյալ։

2023 թվականի ուսումնական տարվա առաջինկ իսամյակի ուսման վարձերի համապատասխան ամսական վճարումները պետք է կատարել մինչև միջանկյալ քննությունների սկսվելը:

Բոլոր այն ուսանողները, ովքեր կունենան ուսման վարձի պարտք, կզրկվեն միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքից:                                                                       

 Հայտնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի բոլոր ուսանողներին.

5 օր դասերից անհարգելի բացակայության դեպքում ուսանողը կստանա նկատողություն,

5-10 օր բացակայության դեպքում` խիստ նկատողություն,

12 օր և ավելի բացակայություններ ունեցող ուսանողները կհեռացվեն համալսարանից:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Բանակ զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալիս ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ` տարկետում ձևակերպելու նպատակով:

ԳՊՀ բոլոր ուսանողներին մաղթում ենք հաջողություն, արդյունավետ ուսումնառություն։

Հրապարակվել է 11.01.2023