Այսօր գումարվեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Նիստը վարեց խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Օրակարգի համաձայն՝ համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց ԳՊՀ 2023-2027 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի և հակակոռուպցիոն ծրագրի նախագծերի հիմնական դրույթները, ԳՊՀ գործունեության հիմնական ուղղություններով 2021-2022 ուսումնական տարում կատարված աշխատանքները, 2022 թվականի ֆինանսական տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշները, 2023 թվականի ֆինանսական տարվա ԳՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որոնք քննարկվեցին և հաստատվեցին հոգաբարձուների խորհրդի կողմից։
Տիկին Հակոբյանը ներկայացրեց և խորհուրդը քննարկեց ու հաստատեց նաև ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2023 թվականի կառուցվածքն ու հաստիքացուցակը, ինչպես նաև ընտրեց ԳՊՀ 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձին։
ԳՊՀ հոգաբարձուների խորհրդում կրթության և գիտության ոլորտի բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում։