ԱՂԵՏՆԵՐԻՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանրապետական երիտասարդական գիտաժողով՝ «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» խորագրով: Երիտասարդական գիտաժողովին զեկուցմամբ հանդես եկավ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը՝ «Աղետներից հուշարձանների պաշտպանությունն՝ անհրաժեշտություն» թեմայով: Զեկուցողը ներկայացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ուսումնասիրված և քարտեզագրված պատմաճարտարապետական հուշարձանները՝ դրանք վերլուծելով աղետների ռիսկի տեսանկյունից, անդրադարձավ պատմաճարտարապետական հուշարձանների վրա աղետալի երևույթների ազդեցության հնարավորինս սահմանափակման հիմնահարցերին, ներկայացրեց առաջարկություններ։

Լալա Մկրտչյանի զեկուցումը բարձր գնահատվեց և երաշխավորվեց տպագրության:

Հրապարակվել է 03.03.2023