ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՓ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԳՊՀ ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիան հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին՝ մաթեմատիկայի ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Լիանա Պետրոսյանի, կենսաբանության լաբորանտ, ԳՊՀ շրջանավարտ Սուզաննա Մհերյանի  ուղեկցությամբ:

Աշակերտներին ողջունեց ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, ով ներկայացրեց համալսարանում առկա մասնագիտությունները, կարևորեց ուսումնառության ընթացքում տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերումը՝ որպես աշխատաշուկայում մրցունակության  գրավական։

ԳՊՀ բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանը ներկայացրեց  լաբորատոր փորձերի դերը՝ բնագիտական առարկաների ուսումնասիրության գործում, աշակերտների համար կազմակերպեց լաբորատոր փորձեր և գործնական աշխատանք՝ ֆիզիկա և քիմիա  առարկաներից։

Լաբորատորիայում աշակերտները դիտեցին «Քիմիական հրաբուխ», «Ծուխ առանց կրակի» փորձերը, ուսումնասիրեցին Մաքսվելի թափանիվի աշխատանքը, դիտարկեցին սահքի, դադարի և գլորման շփման ուժերի փոփոխությունները՝ ուժաչափի և համապատասխան սարքի օգնությամբ։

Աշակերտները առանձնակի հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հրաբխային քարերի հավաքածուն։

Աշակերտները ծանոթացան ԳՊՀ լաբորատորիայում առկա փորձարարական  ռեսուրսների հետ։

Հրապարակվել է 24.03.2023